After Captivity, New Trials: The Challenges Facing Armenians Returned from Baku (Civilnet)

The full conversation with Hilda Tchoboian is available on CivilNet’s “Jagadapats” podcast (in Armenian): https://www.youtube.com/watch?v=I4q0yQh4F0U&t=2s
[ENG][ՀԱՅ]
[ENG] Original article : https://civilnet.am/en/news/1015199
Armenians released from Azerbaijani captivity often face a new set of difficulties upon their return: psychological trauma, unemployment, financial hardship, and social isolation. Human rights advocate Hilda Tchoboian argues that Armenia must develop a coordinated approach to support the reintegration of former prisoners, while continuing efforts to secure the release of those still held in Azerbaijan.
Speaking to CivilNet, Tchoboian, president of the France-based Covcas Center for Law and Conflict Resolution and coordinator of the LIBERTAS 2020 initiative, stressed that the problems facing returnees require state intervention. “This is the responsibility of the state,” she said, noting that individual organizations cannot provide long-term solutions on their own.
On October 16, a conference organized in Yerevan within the framework of the LIBERTAS campaign focused on the reintegration of former prisoners and the fate of Armenians still detained in Azerbaijan.
The Stigma of Returning from Captivity
One of the most painful issues Tchoboian highlighted is the attitude of society toward former captives. Idealized notions of heroism, she said, sometimes lead to accusations and rejection of those who returned alive. “Some people ask them: why didn’t you detonate your grenade and die?” she recounted, citing accounts from specialists working with former prisoners.
Such attitudes deepen the psychological trauma caused by captivity. Some returnees suffer from severe post-traumatic symptoms, including suicidal thoughts.LIBERTAS, which initially focused on demanding the release of prisoners, has since expanded its work to support their psychological rehabilitation. In Armenia, the International Committee of the Red Cross has also implemented mental health and psychosocial support programs. According to the organization, 3,826 people from various conflict-affected groups benefited from these programs in 2024. However, publicly available data is insufficient to assess how accessible this support has been specifically for former prisoners.
Unemployment and Financial Hardship
Some former contract soldiers struggle to resume their service due to additional security screenings. “The authorities may have legitimate security concerns, but former prisoners should not be left indefinitely without employment opportunities,” Tchoboian said. Another problem concerns accumulated debts. In some cases, interest on bank loans continued to accrue during captivity, leaving returnees in severe financial difficulty upon their release.
Armenia has employment support programs for people affected by hostilities, but it remains unclear how many former prisoners have benefited from them and whether they adequately address their specific needs. Tchoboian recalled the case of a former prisoner suffering from cancer. Although his medical treatment was covered, he lacked the means even to cover travel costs to the hospital. LIBERTAS assisted with improving his living conditions. He died earlier this year. According to the human rights advocate, this example illustrates that medical care alone is not enough; social and economic support is also necessary.
Gaps in State Support
Tchoboian’s main criticism concerns the lack of systematic follow-up support for former prisoners. Upon return, she said, individuals typically undergo medical examinations and questioning by security services, but subsequent assistance is not sufficiently coordinated. LIBERTAS sent inquiries to state institutions to clarify the scope of available support. The responses, according to Tchoboian, did not contain complete information on beneficiary selection criteria, the duration of payments, or the overall budget.
Armenia has mechanisms providing financial, psychological, and employment assistance to conflict-affected persons. However, Tchoboian questions how well these correspond to the particular needs of people who have been through captivity. She noted that none of the state bodies invited to the October 16 conference sent representatives. “I propose the creation of a small coordinating body that would assess the needs of former prisoners, organize psychological support, facilitate professional retraining, and help them find employment,” she said.
20 Armenians Still Held in Azerbaijan
As of the end of September 2026, 20 Armenians remained in Azerbaijani custody, including former political and military leaders of Nagorno-Karabakh. Four Armenian prisoners were released in January 2026, but in February Azerbaijani courts handed down heavy sentences against former Nagorno-Karabakh officials. On February 5, five defendants, including former president Arayik Harutyunyan, were sentenced to life imprisonment. Others received prison terms of 15 to 20 years. On February 17, former state minister Ruben Vardanyan was sentenced to 20 years in prison.
The trials have been criticized by international human rights organizations. Amnesty International has raised concerns about violations of the right to a fair trial. In September, Human Rights Watch published Ruben Vardanyan’s allegations regarding detention conditions and limited access to medical care, while noting that it had been unable to independently verify them. Azerbaijan’s human rights commissioner has rejected the accusations. The closure of the International Committee of the Red Cross mission in Azerbaijan in 2025 complicated contact between prisoners and their families. Nevertheless, representatives of the organization visited Armenian detainees in December.
Prisoners as a Tool of Political Pressure
Tchoboian describes Azerbaijan’s approach as “hostage diplomacy,” arguing that the continued detention of Armenians may be used to exert political pressure on Armenia. While this motive has not been independently confirmed, international bodies have repeatedly raised the issue of Armenian prisoners. In March 2025, the European Parliament adopted a resolution demanding their immediate and unconditional release and calling for sanctions against responsible Azerbaijani officials.
Tchoboian questions the possibility of genuine reconciliation as long as prisoners remain in captivity. “How can peace be established between the two countries when these hostages continue to be held?” she asked. The Armenian government maintains that the return of prisoners remains a priority. Prime Minister Nikol Pashinyan stated in August that the issue has never left the government’s agenda. Foreign Minister Ararat Mirzoyan has also emphasized the need for a diplomatic solution. Tchoboian, however, stresses the importance of sustained international and public pressure as well.
[ՀԱՅ] Բնօրինակ հոդված:
IwY2xjawVZioNleHRuA2FlbQIxMQBwZG9mBHNydGMGYXBwX2lkDzUxNDc3MTU2OTIyODA2MQABH67FJmqWH9a3X0yoG24zrICMKW
Գերությունից հետո՝ նոր փորձություններ. ինչ խնդիրների են բախվում Բաքվից վերադարձած հայերը
Ադրբեջանական գերությունից վերադարձած հայերը հաճախ ստիպված են լինում հաղթահարել նոր դժվարություններ՝ հոգեբանական տրավմաներ, գործազրկություն, ֆինանսական խնդիրներ և սոցիալական մեկուսացում։ Իրավապաշտպան Հիլդա Չոբոյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է համակարգված մոտեցում մշակի նախկին գերիներին բնականոն կյանք վերադառնալու հարցում աջակցելու համար՝ միաժամանակ շարունակելով ջանքերը Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։
Ֆրանսիայում գործող «Կովկաս» իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնի նախագահ, «Լիբերտաս» նախաձեռնության համակարգող Հիլդա Չոբոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ընդգծում է, որ գերությունից վերադարձած մարդկանց խնդիրները պահանջում են պետական միջամտություն։
«Սա պետության պատասխանատվությունն է»,– ասում է նա՝ նշելով, որ առանձին կազմակերպությունները չեն կարող երկարաժամկետ լուծումներ ապահովել։
Հոկտեմբերի 16-ին Երևանում «Լիբերտաս» արշավի շրջանակում անցկացված համաժողովի ուշադրության կենտրոնում էին նախկին գերիների վերաինտեգրման խնդիրները և Ադրբեջանում դեռ պահվող հայերի ճակատագիրը։
Գերությունից վերադառնալու խարանը
Չոբոյանի մատնանշած ամենացավոտ խնդիրներից մեկը նախկին գերիների նկատմամբ հասարակության վերաբերմունքն է։ Նրա խոսքով՝ հերոսության իդեալականացված պատկերացումները երբեմն հանգեցնում են նրան, որ գերությունից ողջ վերադարձած մարդիկ բախվում են մեղադրանքների և մերժման։
«Ոմանք նրանց հարցնում են՝ ինչո՞ւ նռնակդ չպայթեցրիր ու չմահացար»,– պատմում է Չոբոյանը՝ հղում անելով նախկին գերիների հետ աշխատող մասնագետների վկայություններին։
Նման վերաբերմունքն ավելի է խորացնում գերության հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաները։ Ոմանք ունեն հետտրավմատիկ ծանր ախտանշաններ, այդ թվում՝ հնարավոր ինքնասպանության մտքեր։
«Լիբերտասը», որը սկզբում կենտրոնացած էր գերիների ազատ արձակման պահանջի վրա, այժմ աջակցում է նաև նրանց հոգեբանական վերականգնմանը։
Հայաստանում նման ծրագրեր իրականացնում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Ըստ կազմակերպության՝ 2024 թվականին նրա հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է 3 826 մարդ՝ հակամարտությունից տուժած տարբեր խմբերից։ Սակայն հրապարակային տվյալները բավարար չեն գնահատելու, թե այդ աջակցությունը որքանով է հասանելի հենց նախկին գերիներին։
Գործազրկություն և ֆինանսական խնդիրներ
Գերությունից վերադարձած որոշ պայմանագրային զինծառայողներ դժվարանում են շարունակել ծառայությունը՝ անվտանգության լրացուցիչ ստուգումների պատճառով։
«Իշխանությունները կարող են ունենալ անվտանգության հետ կապված հիմնավոր մտահոգություններ, սակայն նախկին գերիները չպետք է անորոշ ժամանակով զրկված մնան աշխատանքի հնարավորություններից»,– ասում է Չոբոյանը։
Մյուս խնդիրն առնչվում է կուտակված պարտքերին։ Որոշ գերիների բանկային վարկերի տոկոսները շարունակել են կուտակվել գերության ընթացքում, և վերադառնալուց հետո նրանք հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում։
Հայաստանում գործում են ռազմական գործողություններից տուժած անձանց զբաղվածության աջակցության ծրագրեր, սակայն հայտնի չէ, թե նախկին գերիներից քանիսն են օգտվել դրանցից և որքանով են դրանք բավարարում նրանց կարիքները։
Չոբոյանը հիշում է նաև քաղցկեղով հիվանդ նախկին գերու դեպքը։ Թեև նրա բուժման ծախսերը հոգացվում էին, տղամարդը միջոցներ չուներ անգամ հիվանդանոց հասնելու ճանապարհածախսը վճարելու համար։ «Լիբերտասն» աջակցել էր նրա կենցաղային պայմանների բարելավմանը։ Տղամարդը մահացել է այս տարվա սկզբին։
Այս օրինակը, ըստ իրավապաշտպանի, ցույց է տալիս, որ բժշկական օգնությունից բացի անհրաժեշտ է նաև սոցիալական և տնտեսական աջակցություն։
Պետական աջակցության բացերը
Չոբոյանի հիմնական քննադատությունը վերաբերում է նախկին գերիների նկատմամբ համակարգված հետագա աջակցության բացակայությանը։
Նրա խոսքով՝ վերադարձած անձինք սովորաբար անցնում են բժշկական զննումներ և անվտանգության մարմինների հարցաքննություններ, սակայն դրանից հետո նրանց խնդիրների լուծումը բավարար չափով համակարգված չէ։
«Լիբերտասը» պետական կառույցներին հարցումներ է ուղարկել՝ պարզելու տրամադրվող աջակցության ծավալները։ Ստացված պատասխանները, ըստ Չոբոյանի, ամբողջական տեղեկություններ չեն պարունակել շահառուների ընտրության չափանիշների, վճարումների տևողության և ընդհանուր բյուջեի մասին։
Հայաստանում գործում են հակամարտությունից տուժած անձանց ֆինանսական, հոգեբանական և զբաղվածության աջակցության մեխանիզմներ։ Սակայն իրավապաշտպանի հարցադրումն այն է, թե որքանով են դրանք համապատասխանում գերության միջով անցած մարդկանց առանձնահատուկ կարիքներին։
Չոբոյանի խոսքով՝ հոկտեմբերի 16-ի համաժողովին հրավիրված պետական կառույցների ներկայացուցիչներից ոչ ոք չի մասնակցել։
«Ես առաջարկում եմ ստեղծել փոքր համակարգող մարմին, որը կգնահատի նախկին գերիների կարիքները, կկազմակերպի հոգեբանական աջակցություն, կնպաստի նրանց մասնագիտական վերապատրաստմանը և կօգնի աշխատանք գտնել»։
Ադրբեջանում դեռ պահվում է 19 հայ
2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Ադրբեջանում պահվում էր 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներ։
2026 թվականի հունվարին ազատ արձակվեց չորս հայ գերի, սակայն փետրվարին ադրբեջանական դատարանները ծանր դատավճիռներ կայացրին Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների նկատմամբ։
Փետրվարի 5-ին հինգ մեղադրյալ, այդ թվում՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Մյուսները ստացան 15-20 տարվա ազատազրկման պատիժներ։ Փետրվարի 17-ին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Դատավարությունները քննադատել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ Amnesty International-ը մտահոգություններ է հայտնել արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ։
Սեպտեմբերին Human Rights Watch-ը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի պնդումները գերիների պահման պայմանների և բժշկական օգնության սահմանափակումների մասին՝ միաժամանակ նշելով, որ չի կարողացել դրանք անկախ աղբյուրներով հաստատել։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը հերքել է մեղադրանքները։
2025 թվականին Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության փակումը բարդացրել է գերիների և նրանց ընտանիքների միջև կապը։ Այդուհանդերձ, կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են հայ կալանավորված անձանց։
Գերիները՝ որպես քաղաքական ճնշման լծակ
Չոբոյանը Ադրբեջանի գործելակերպը բնութագրում է որպես «պատանդների դիվանագիտություն»՝ համարելով, որ հայերի շարունակվող կալանավորումը կարող է օգտագործվել Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար։
Թեև այս շարժառիթը անկախ աղբյուրներով հաստատված չէ, միջազգային կառույցները բազմիցս բարձրաձայնել են հայ գերիների խնդիրը։
2025 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը բանաձևով պահանջել է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ նաև կոչ անելով պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։
Չոբոյանը հարցականի տակ է դնում իրական հաշտեցման հնարավորությունը, քանի դեռ գերիները շարունակում են մնալ անազատության մեջ։
«Ինչպե՞ս կարող է երկու երկրների միջև խաղաղություն հաստատվել, երբ այս պատանդները շարունակում են պահվել անազատության մեջ»։
Հայաստանի կառավարությունը պնդում է, որ գերիների վերադարձը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին հայտարարել է, որ հարցը երբեք դուրս չի եկել կառավարության օրակարգից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծել է դիվանագիտական ճանապարհով լուծում գտնելու անհրաժեշտությունը։
Չոբոյանը, սակայն, կարևորում է նաև շարունակական միջազգային և հանրային ճնշումը։
«Բոլորը նորից քուն մտան»
«Լիբերտաս» նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականի վերջին՝ հայ գերիների հարցը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու նպատակով։
Արշավի շրջանակում ֆրանսիացի քաղաքապետերն ու այլ պաշտոնյաներ ստանձնել են առանձին գերիների խորհրդանշական հովանավորությունը՝ հանդես գալով հայտարարություններով և հանդիպելով նրանց ընտանիքներին։
Առաջին մասնակիցներից էր Լիոնի քաղաքապետը, որը ստանձնել էր Գրիգոր Սաղաթելյանի հովանավորությունը։ Վերջինս ազատ է արձակվել 2023 թվականի դեկտեմբերին։
Չոբոյանը կարծում է, որ նման նախաձեռնությունները պետք է ընդլայնվեն՝ միաժամանակ պահպանելով հանրային ուշադրությունը խնդրի նկատմամբ։
«Հայկական կազմակերպությունները ցույցեր և իրազեկման արշավներ են անցկացրել, բայց այդ ջանքերը շարունակական չեն եղել։ Փողոցներում ցույցեր եղան, հետո բոլորը նորից քուն մտան»,– ասում է նա։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ հասարակությունը չպետք է մոռանա ո՛չ Ադրբեջանում դեռ պահվող հայերին, ո՛չ էլ արդեն վերադարձածներին։
«Հանրային ուշադրությունը պահպանելը միայն գերիների ազատ արձակմանը հասնելու հարց չէ։ Կարևոր է նաև ապահովել, որ արդեն վերադարձած մարդիկ մոռացության չմատնվեն»,– եզրափակում է Չոբոյանը։
Այս տարբերակը զգալիորեն կարճ է բնօրինակից, բայց պահպանում է հոդվածի երկու հիմնական ուղղությունները՝ գերությունից վերադարձածների վերաինտեգրումը և Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդիրը։



